23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ժերար Դեպարդյեն տեղյակ չէ, որ ձմռանն ամուսնանալու է

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեի հարսանիքը տեղի կունենա ձմռանը, Մոսկվայում: Հետաքրքիրը, սակայն, այն է, որ ինքը “փեսացուն” այդ մասին տեղյակ չէ: Բանն այն է, որ հակերները դերասանի անունից ԶԱԳՍ են դիմել, որտեղից էլ նրա ամուսնությունը նշանակել են ձմռանը, կոնկրետ` դեկտեմբերի 6-ին:

Հակերները օգտագործել են Դեպարդյեի անձնագրի տվյալները, որը նրան Ռուսաստանն էր տրամադրել: Դերասանն առայժմ իր ամուսնությանը չի արձագանքել:

Հարկ է նշել, որ Դեպարդյեն միայն մեկ անգամ է ամուսնացած եղել եւ կնոջ հետ ապրել է 25 տարի: Նա ունի մեկ դուստր եւ մեկ որդի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ