26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է երկարաձգվում Լեոնիդ Ազգալդյանի անվամբ փողոց կոչելու գործընթացը

«Լենինգրադյան փողոցը Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու հասարակական դիմում-պահանջն արձակուրդներից հետո տեղափոխվելու է օրենքի դաշտ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր նախորդ տարի վերոնշյալ հարցի կապակցությամբ մայրաքաղաքում ստորագրահավաք էին իրականացրել։ 
Նախաձեռնության անդամ, մանկավարժ Լևոն Զաքարյանի խոսքով ՝ մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկը համարվող Լենինգրադյան փողոցն Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելուն կողմ են արտահայտվել 8932 չափահաս երևանցիներ, ովքեր միացել են անցկացված ստորագրահավաքին։ 

Զաքարյանը նշել է, որ փետրվար ամսին նշյալ հարցի կապակցությամբ նաև հանդիպում են ունեցել քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանի հետ, որը  հայտնել է՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանը  դրական է տրամադրված վերոնշյալ հարցի նկատմամբ և դրան  համապատասխան ընթացք կտրվի։   

«Այն ժամանակ մեզ ասացին, որ նշյալ հարցը Երևանի ավագանու նիստի քննարկմանը կդրվի չորս ամիս անց, բայց եկեք այսօր փաստենք, որ հարցը չդրվեց ավագանու նիստի քննարկմանը, իսկ ավագանու անդամները շուտով արձակուրդ են գնալու, ստացվում է, որ Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց ունենալու հասարակական պահանջի քննարկումը տեղափոխվելու է սեպտեմբեր ամիս»,- նշել է Զաքարյանը:

Նախառձեռնության անդամները որոշակի հույսեր են կապում «ԵԼՔ»  դաշինքի կողմից ավագանի ընտրված անդամների հետ, քանի որ այդ դաշինքն իր նախընտրական ծրագրում ևս ընդգրկել էր Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչել կետը։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ