04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Փողդ պահ տուր Քրիստոսին

«․․․ՔՐԻՍՏՈՍԻ ՄՈՏ ՀԱԿԱՌԱԿՆ Է, ԵՐԲ ՆԱ ՔԵԶՆԻՑ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է, ԱՊԱ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԴՐԱՆՈՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆՈՒՄ, ԱՅԼ ԻՆՔՆ Է ՍՏԱՆՈՒՄ»

Աստված մեզ շնորհակալ է լինում և՛ երբ պարտք է լինում, և՛ երբ վճարում է և ավելի բարեհաճությամբ է նա-
յում փոխառատուներին, քան նրանց, ովքեր ոչինչ փոխառությամբ չեն տվել, և ում հատկապես ավելի է պարտք,
նրան հատկապես ավելի է սիրում:

Հետևաμար, եթե ցանկանում ես նրան բարեկամ ունենալ, Նրան պարտապան դարձրու: Արդարև, փոխառություն տվողը այնքան չի ուրախանա` պարտապան ունենալով, որքան կհրճվի Աստված` ունենալով փոխառատու, իսկ ում Նա ոչինչ պարտք չէ, նրանից հեռանում է, իսկ ում պարտք է, նրան էլ մոտենում է:

Ուրեմն, ինչու՞ ես դու քո հարստությունը պահ տալիս մարդկանց: Քո առջև Քրիստոս է, որ պատրաստ է ընդունել և պահպանել, ու ոչ միայն պահպանել, այլև բազմապատկել և քեզ հանձնել մեծ վերադիրով: Նրա ձեռքից ոչ ոք չի կարող խլել: Եվ Նա ոչ միայն պահպանում է այն, այլև հենց դրա պատճառով ազատում է ամեն կարգի վտանգներից:

Իսկ մարդիկ այնպիսին են, որ, ընդունելով մեր հարստությունը, կարծում են` մեզ մեծ լավություն են անում` պահելով մեր տվածը. Քրիստոսի մոտ հակառակն է, երբ Նա քեզնից ընդունում է, ապա կարծում է, որ դրանով
բարեգործություն չի անում, այլ Ինքն է ստանում: Ընդ որում, քեզնից ի պահ փող ընդունելով` գանձապահը դրա
համար քեզնից փող է ուզում, այն դեպքում, երբ Քրիստոս դրա համար նույնիսկ պարգև է տալիս:

Հենց այդ պատճառով է Աստված պատվիրել, որ փողն ուրիշներին տաս, որպեսզի ինքդ ունենաս այն, որովհետև
քանի դեռ միայն դու կունենաս, ինքդ էլ դրա տերը չես լինի, իսկ երբ տաս ուրիշներին, այնժամ ինքդ կստանաս:
Նման այն բանին, երբ որևէ մեկը փող է տալիս փոքրիկ երեխային, որպեսզի նա ամուր պահի ձեռքին, կամ էլ
նույնիսկ ծառային է հրամայում խստորեն հսկել, որպեսզի ցանկացողը հանկարծ չհափշտակի, ճիշտ այդպես է վարվում և Աստված, փողերդ տուր կարիքավորներին, ասում է, որպեսզի որևէ մեկը դրանք չխլի քեզնից, ինչպես, օրինակ, զրպարտիչը կամ սատանան, կամ գողը, կամ, ի վերջո` մահը:

Քանի դեռ դու ես տիրանում դրանց, դու տիրում ես անհուսալի, իսկ եթե ի դեմ աղքատների տաս Ինձ, ապա Ես մեծ խնամքով դրանք ամբողջովին կպահպանեմ քեզ համար: Ես այն պատճառով չեմ վերցնում, որ դրանցից զրկեմ քեզ, այլ որպեսզի բազմապատկեմ և մեծ խնամքով պահպանեմ, որպեսզի պահպանեմ այն ժամանակի համար, երբ ոչ ոք արդեն պարտք չի տալիս, և ոչ ոք այլևս չի կարեկցում:

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ 4-ՐԴ ԴԱՐ

Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ