18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Մադոննան պատմել է, թե ինչպես են իրեն բռնաբարել տանիքին

Մադոննան հիմա փոփ-երաժշտության թագուհին է, նրա ոճը ընդօրինակում են շատերը, Մադոննայի հասած հաջողություններին նախանձում են միլիոնավոր կանայք: Սակայն նա այնքան էլ հեշտությամբ չի հասել այդ ամենին:

Մադոննան Նյու-Յորք է եկել, երբ շատ երիտասարդ էր: Հսկայական քաղաքը նրան բարեհաճ չի ընդունել:

“Նյու-Յորքն ամենեւին էլ այնպիսին չէր, ինչպիսին ես պատկերացնում էի: այն ինձ գրկաբաց չընդունեց”,- ասել է երգչուհին Harper’s Bazaar-ին:

“Այստեղ գալուս հենց առաջին տարում իմ գլխին զգացի ատրճանակի փողը: Ինձ բռնաբարեցին տանիքի վրա, որտեղ քարշ տվեցին` դանակով սպառնալով: Իմ բնակարան երեք անգամ գողեր են մտել”,- Ասել է Մադոննան:

Երգչուհին, սակայն, չի խոսել այն մասին, թե ով է եղել իրեն բռնաբարողը կամ արդյոք որեւէ պատժի արժանացել է, թե ոչ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ