14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սուրբ Հոգին իջավ եւ սկսեցին խոսել տարբեր լեզուներով

«Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով»:

(Գործք 2:3-4)

Կիրակին Հոգեգալուստ է։ Ս. Հոգին իջավ առաքյալների վրա, ովքեր սկսեցին խոսել տարբեր լեզուներով և Աստծո փառքը պատմել բոլոր ազգերին: Այս իմաստով Հոգեգալուստը եղավ մարդկության առաջին շնչառությունն աստվածային հոգով: Աստված Իր մարդեղությամբ և ողորմությամբ հավաքեց մարդկային «անկենդան մարմինները» և Ս. Հոգու էջքով կենդանություն պարգևեց:

Առաքյալները վերնատան մեջ ընդունեցին Ս. Հոգին և եղան ողջ մարդկության շուրթերը` փառաբանելով և խոստովանելով Տիրոջը: Ողջ մարդկությունը մինչև այսօր ապրում, շնչում և արտաշնչում է այդ Հոգով: Այսպես եղավ Քրիստոսի եկեղեցու ծնունդը, որը դարեր շարունակ տոկաց, պայքարեց, համբերեց` նայելով միայն հավիտենականությանը:

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ