26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թոմ Քաթինան հանդիպեց ապագա բժիշկներին

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 22-ին հանրային դասախոսություն կարդաց Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում: Դասախոսության ընթացքում բժիշկը պատմեց իր փորձառության մասին Սուդանի պատերազմական Նուբա լեռներում, որտեղ տարիներ շարունակ նա աշխատում է «Գթության մայր» հիվանդանոցում: Թոմ Քաթինան ավելի քան 700,000 բնակչությունունեցող բնակավայրիհիվանդանոցի միակ վիրաբույժն է:

«Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես ձեզ նման ուսանող էի 25-30 տարի առաջ: Եթե դուք հետաքրքրված եք այս գործով, դուք էլ կարող եք անել այն: Յուրաքանչյուր մարդ կարող է այս գործով զբաղվել. ընդամենը կամքի եւ ցանկության հարց է: Այս աշխատանքը շատ հետաքրքիր է եւ ուժ է տալիս: Մի՛ վախեցեք Աֆրիկայում գոյություն ունեցող խնդիրներից ու աշխատանքի բարդություններից, – ուսանողներին դիմեց Թոմ Քաթինան, – ես շատ շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք տալիս՝ ներկայացնելու իրավիճակը Նուբայում»:

Երեւանի պետական բժշկական համալսարանը Թոմ Քաթինային արժանացրեց պատվավոր դոկտորի կոչման այն բացառիկ մարդասիրական գործունեության համար, որ նա ծավալում է Սուդանի Նուբա լեռներում:

«Բժշկություննառհասարակամենամարդասիրականմասնագիտություննէ, առաքելություն, որնառաջինհերթին  ենթադրումէբարձրպատասխանատվությունևնախաձեռնողականություն:Մեզհամարմեծպատիվէ, որԵՊԲՀգիտական  խորհրդիորոշմամբ, բժշկականհամալսարանիպատվավորդոկտորներիշարքըհամալրեցՍուդանիՆուբալեռների «ԳթությանՄայր» հիվանդանոցիմիակվիրաբույժ ԹոմՔաթինան, – ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, – «Ավրորա» մրցանակիհավակնորդնիսկապեսբացառիկմարդասիրականգործունեությունէիրականացնում՝պատասխանատվությունկրելովհազարավորմարդկանցբժշկականօգնությանհամար»:

Դասախոսության ավարտին Թոմ Քաթինան պատասխանեց  ուսանողների եւ դասախոսների հարցերին:

Թոմ Քաթինայի այցը Հայաստան հնարավոր է դարձել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ջանքերով երեք հայ բժիշկների՝ Սուդանի Նուբա լեռներ մեկնելու շնորհիվ, ովքեր բժիշկ Թոմի բացակայության ընթացքում աշխատում են «Գթության մայր» հիվանդանոցում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ