25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամերիկացիների սովորություններ, որոնք անչափ նյարդացնում են /ֆոտո/

Յուրաքանչյուր երկիր ունի ապրելակերպի իր առանձնահատկությունները, որոնք մյուսների համար առնվազն տարօրինակ են։ Տեղացիները դրանք չեն էլ նկատում, իսկ ահա զբոսաշրջիկները, օտարերկրյա քաղաքացիները ապշում ու անչափ նյարդայնանում են։ masterok.livejournal.com-ը ներկայացրել է, թե որոնք են ամերիկացիների սովորությունները, որոնք նյարդայնացնում են այլ երկրների բնակիչներին։

1, Ռեստորաններում մշտապես սառույցով լի ջուր են տալիս՝ անկախ եղանակից։ Անգամ եթե խորը ձմեռ է դրսում։

Օդամղիչները միշտ ու ամենուր միացրած են՝ ամբողջ հզորությամբ են աշխատում, ու կրկին՝ անկախ եղանակից։ 

Ռեստորաններում ուտելիքի չափաբաժինն ահռելի է։ Ամերիկացու համար նախատեսված մեկ չափաբաժինը կարող է հերիքել մի քանի օտարերկրացու։ 

Ռեստորաններում մատուցողները ամեն երեք րոպեն մեկ մոտենում ու մի բան հարցնում են՝ համեղ է, թե ոչ, ամեն ինչ կարգին է, թե ոչ եւ այլն։

 

Խանութներում 6 լիտրանոց շշերով գինի են վաճառում։ 

Բարերում խմիչք վաճառելիս միշտ անձնագիր են հարցնում, անգամ եթե ակնահայտ է, որ դուք 30 տարեկան եք։

Թղթադրամներն այնքան նման են իրար, որ դրանք շատ դժվար է տարբերելը, միշտ պետք է ուշադիր լինել։

Դեղատներում ազատ ծխախոտ եւ գարեջուր են վաճառում։

Անծանոթ մարդիկ քեզ անընդհատ ժպտում են՝ ամենուր, փողոցներում, խանութներում։

Սուպերմարկետներում կարելի է տեսնել գիշերազգեստներով մարդկանց, եւ նրանց ընդհանրապես չի անհանգստացնում քո արձագանքը։

Ամերիկյան հեռուստաընկերություններում հաղորդումներից երկար գովազդներն են։

 

Ամերիկայի դրոշն ամենուր է, որ կողմ նայես, աչքովդ ընկնում է։ 

Ամերիկացիներն անընդհատ սուրճ են խմում ընթացքի մեջ։ Եվրոպացիները սուրճը վայելում են՝ ըմպելով հանգիստ միջավայրում, իսկ ամերիկացիները փողոցով քայլելով խմում են։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ