15 Մարտի, Saturday, 2025
KFC

Մոդայի շաբաթ Միլանում. կրկին անբռնազբոսիկ ռետրոն /ֆոտո/

Ինչպես հայտնի է, իտալական Մոդայի շաբաթից, ինչպես իտալական կերակուրից, միշտ գիտես` ինչ ակնկալել: Մոդայի տները, ովքեր այստեղ ցուցադրություն են կազմակերպում, ունեն իրենց պատմությունը, ավանդույթները: Դա արտացոլվում է նրանց ձեւերի, նախշերի, ընդհանուր էսթետիկայի վրա: Ինչպես ասում են` ստացեք այն, ինչ պատվիրել եք: 

Բազմաթիվ մոդայի տներ ներկայացրել էին իրենց հավաքածուները: Պրադան, օրինակ, կանացիության փոխարեն ներկայացրել էր զինվորական ֆեմինիզմ: Հագուստի վրայի դիմանկարները վերցված էին Լոս Անջելեսի, Մեքսիկայի, Լատինական Ամերիկայի փողոցային նկարիչների գործերից:   

Թոմաս Մայերը միշտ լուրջ է մոտեցել կտորի ընտրությանը: Եվ գույնն էլ նրա համար երբեք կարեւոր չի եղել` նրա հավաքածուները անվանում էին “ձանձրալի”: Ձեւը` ահա թե ինչին է շատ ուշադրություն դարձնում դիզայները: Այս անգամ էլ նա հատուկ կտորներ էր ընտրել, հավաքածուն էլ 50-ականների ոճով էր: 

Ընդհանուր առմամբ` ցուցադրությանը գերակշռում էր ռետրո ոճը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ