08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նրան գցեցին գազազած շների առաջ՝ Ավետարանը քարոզելու համար

Նիկիտա Չերկասովը ծնվել է 1885 թվականին՝ Օրենբուրգյան նահանգում։ 1907-ին, Տաշքենդում զինվորական ծառայության ժամանակ, նա ընդունեց Քրիստոսին՝ հավատացյալ դարձավ։ Չերկասովն ամենուր սկսեց Ավետարան քարոզել, եւ երբ իշխանություններն իմացան այդ մասին, նրան ձերբակալեցին։

Եվ մի օր, ասես երկնքից լսելով՝ փախիր, նա որոշեց փախչել․․․

Պատուհանից ցած նետվելով՝ նա փախավ ու թաքնվեց ծանոթ հավատացյալների տանը, գրում է  romansavochka.com-ը։

Հավատացյալ եղբայրներից մեկը՝ Իվան Վորոպաեւը, որոշեց Չերկասովին տալ իր անձնագիրը, վերջինն էլ, փոխելով ազգանվան մեկ տառը, դարձավ Վորոնաեւ եւ կնոջ հետ Սիբիր փախավ։ Այնտեղից նրանց հաջողվեց փախչել ԱՄՆ։

Տեղավորվեցին Նյու Յորքում, եւ Վորոնաեւի 15-ամյա դուստրը իրեն նվիրեց եկեղեցուն։ Հայրը նկատում էր, որ հոգեպես մկրտվելը շատ էր փոխել իր դեռահաս դստերը։ Եւ դա ստիպեց տղամարդուն էլ ավելի նվիրվել Աստծուն։ 

1919-ին նա Մանհեթենում նոր եկեղեցի բացեց՝ ռուսալեզու։ Եվ մի շարք ամերիկյան խոշոր քաղաքներով ավելի ուշ նա ռուսալեզու եկեղեցիներ հիմնեց։

Սակայն մի օր նրա կյանքում անսպասելի բան կատարվեց։ Նա որոշեց վերադառնալ ԽՍՀՄ ու այնտեղ Ավետարան քարոզել։ Կնոջ ու 5 երեխաների հետ Վորոնաեւները վերադարձան այստեղ, հիմնավորվեցին ԽՍՀՄ-ում, սկսեցին քարոզել ու անգամ 18 եկեղեցի հիմնադրեցին այստեղ։

Սակայն շուտով սկսվեցին հետապնդումներն իշխանությունների կողմից եւ Իվան եւ Եկատերինա Վորոնաեւներին ձերբակալեցին։

Թե ինչ կատարվեց հետագայում Եկատերինա Վորոնաեւայի հետ, արդեն ներկայացրել ենք։ 25 տարի սովետական բանտում անցկացնելուց հետո նրան հաջողվեց վերադառնալ ԱՄՆ եւ վերջին անգամ տեսնել իր երեխաներին՝ մահվանից առաջ։

Իսկ ինչպես դասավորվեց Իվան Վորոնաեւի ճակատագիրը․․․

8 տարի նա անցկացրեց ազատազրկման մեջ, ամենածանր պայմաններում, հյուսիսում։ Եւ ահա մի օր՝ ծանր աշխատանքի ժամանակ, նա հետ մնաց մյուս ձերբակալվածներից, քանի որ հոգնած էր, հյուծված ու այլեւս չէր կարողանում քայլել։ Որպեսզի ժամանակ չծախսեն նրա վրա ու հետ չմնան աշխատանքից, իրավապահները պարզապես բաց թողեցին նրա վրա գազազած շների․․․ Իվանին հոշոտեցին շները, եւ մեծ տանջանքներից հետո ժամեր անց նա մահացավ։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ