24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես գրքեր էի կարդում, մինչեւ մի օր հասա Աստվածաշնչին․ մի մահմեդականի պատմություն

Այս պատմությունը պատմել է իրանա-ամերիկացի մի քրիստոնյա, ով նախկինում մահմեդական էր՝ Ֆրեդ Ֆարոխը։

«Ես մեծացել եմ մահմեդական հավատքի մեջ։ Մենք ընտանիքով մի քանի անգամ տեղափոխվել ենք, եւ արդյունքում ես հայտնվեցի ԱՄՆ-ում, որը մահմեդական երկիր չէ։ Իմ ընկերների մեծ մասը քրիստոնյա էր, բայց նրանք ռեալ դիրքորոշում չունեին Աստծո հանդեպ»,- պատմել է Ֆարոխը, գրում է 316NEWS-ը։

«Երբ ես 18 տարեկան էի, քոլեջ ընդունվեցի ու սկսեցի պատմություն եւ փիլիսոփայություն ուսումնասիրել։ Ես շատ գրքեր էի կարդում, մինչեւ որ ի վերջո մի օր հասա Աստվածաշնչին։ Երբ կարդացի այդ գիրքը, բացահայտեցի, որ Հիսուս Քրիստոսը սովորական առաքյալ չէ, ինչպես մեզ սովորեցնում էին մահմեդականության մեջ։ Հիսուս Քրիստոսն իրականում Աստված է, Փրկիչ Աստված։ 

Նրա ուսմունքը լրիվ այլ էր, իսլամում ես նման բան չէի լսել, լրիվ ուրիշ բան էի սովորել։ Դրանից հետո ես սկսեցի փնտրել ճշմարտությունը՝ ինձ միշտ մի բան էր տանջում, որը մինչեւ հիմա էլ գլոբալ խնդիր է։ Դա այն է, որ յուրաքանչյուր հավատքի հետեւորդ կարծում է, որ հենց իր հավատքն է իրականը, մյուսները՝ ոչ։ Բայց երբ սկսեցի ուսումնասիրել Աստվածաշունչը ավելի խորը, բացահայտեցի, որ Հիսուսն այնպիսին չէր, ինչպիսին բոլորը, նրա վարդապետությունը տարբերվում էր բոլոր տեսակի հավատքների ուսմունքից։ 

Հիսուսն ասում էր, որ ես կարող եմ մաքրվել իմ մեղքերից, նոր էություն ձեռք բերել։ Եւ ինչքան շատ էի կարդում Աստվածաշունչը, այնքան շատ էի ճանաչում Հիսուս Քրիստոսին։ Եվ նա գնալով ինձ ավելի ու ավելի էր դուր գալիս։ 6 ամիս ես խառը զգացմունքներ ունեի, լինելով մահմեդական՝ ես այլ բան էի սովորել․․․

19 տարեկանում ես ընդունեցի Հիսուսին՝ որպես իմ Աստված եւ Փրկիչ։ Ես զգում էի, որ արթնացել եմ ու գտնվում եմ Աստծո թագավորության մեջ։ 

Ինձ ոչ ոք չէր ասել Հիսուսի մասին, ես ինքս եմ սկսել Աստվածաշունչ կարդալ ու հետաքրքրվել դրանով։ Իմ ընկերներից մեկը ծաղրում էր ինձ, ասում էր, որ Աստվածաշունչ կարդալուց ոչ մի օգուտ չկա։ Սակայն մի օր ինձ զանգեց ու հարցրեց, թե շարունակում եմ ես Աստվածաշունչ կարդալ, թե ոչ։ Սկզբում կարծեցի, թե նորից սկսելու է ծաղրել։ Բայց նա ասաց․

«Չես հավատա, թե ինչ է կատարվել ինձ հետ։ Մորաքույրս մահամերձ էր, եւ երբ նրա համար աղոթեցին, նա ապաքինվեց, իսկ հետո ես ապաքինվեցի, քանի որ սկսեցի եկեղեցի այցելել»։

Ես հիմա մի բան գիտեմ՝ ես ընդունել եմ մեղքերս, ազատվել դրանցից ու ավելի ու ավելի եմ ձգտում Հիսուսին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ