13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կայացել է “Էմմի” մրցանակաբաշխությունը. լավագույն է ճանաչվել միասեռականների սիրո մասին պատմող ֆիլմը

Լոս Անջելեսում կայացել է “Էմմի” մրցանակաբաշխության 65-րդ արարողությունը, մրցանակները հանձնվել են հոլիվուդյան “Nokia” թատրոնում, փոխանցում է lenta.ru-ն:

Դրամատիկ սերիալների լավագույն ռեժիսոր է ճանաչվել Դեւիդ Ֆինչերը՝ “Թղթախաղե տնակ” ֆիլմի համար: Հենրի Բրոմելը “Լավագույն սցենար” անվանակարգում մրցանակ է ստացել “Հայրենիք” դրամատիկ սերիալի սցենարի համար, Սթիվեն Սփիլբերգը՝ լավագույն ռեժիսուրայի համար, իսկ գլխավոր դերակատար Մայքլ Դուգլասը՝ առաջին պլանի լավագույն դերի համար: 

Ամենալավ սերիալներ ճանաչվեցին երգիծական “Ամերիկյան ընտանիք” եւ դրամատիկ “Բոլոր ամենատանջալիները”: Հեռուստաֆիլմերից լավագույնը ճանաչվեց Սթիվեն Սոդերբերգի “Կանդելաբրաների ետեւից” կինոնկարը, որը մասնակցել էր Կաննի կինոփառատոնին: Ֆիլմը պատմում է միասեռականների սիրո մասին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ