Հարսանեկան զգեստներ 2018․ նորաձեւության տենդենցները /ֆոտո/
Խորը դեկոլտե, ռոմանտիկ քող, էլեգանտ կտորներ, այս տարվա հարսանեկան զգեստները շլացնում են իրենց գեղեցկությամբ։
Խորը դեկոլտե
Այս տարի խիստ նորաձեւ են խորը դեկոլտե ունեցող զգեստները։ Նման ոճը կսազի հատկապես նիհար եւ բարձրահասակ հարսնացուներին՝ ընդգծելով նրանց վիզը, գեղեցիկ կազմվածքը։
Երկար քող
Այս տարի նորաձեւ են նաեւ երկար քողերը՝ մինչեւ հատակ հասնող։
Բաց ուսեր
Այս տարվա հարսանեկան զգեստների առանձնահատկություններից են բաց, մի փոքր ներքեւ ուսերով զգեստները։ Դրանք անսահման նրբություն են հաղորդում։
Նուրբ վարդագույն
Ովքեր չեն սիրում սպիտակ հարսանեկան զգեստները, կհետաքրքրվեն այս նորույթով։ Բաց վարդագույն հարսանեկան զգեստները ռոմանտիկ են դիտվում եւ առանձնանում են։
Թիկնոց
Այս տարի նորաձեւ են նաեւ թիկնոց ունեցող հարսանեկան զգեստները, որոնք էլեգանտություն են հաղորդում այն կրողին։