28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Առանց պարի ես շնչել չեմ կարող»

24-ամյա Լիլիթը պարուհի է։ Այս տարիների  ընթացքում նա հասցրել է  պարարվեստի ոլորտում որոշ հաջողությունների հասնել  և ամուր քայլերով շարժվում է առաջ։ Լիլիթը բարձրագույն կրթություն  ստացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, բայց, ինչպես ինքն է ասում, ժամանակի ընթացքում համոզվել է՝ առանց պարի ապրել չի կարող, և  ի վերջո պարը հաղթել է ժուռնալիստիկային։

Լիլիթն իր անցած ճանապարհի մասին պատմել է Henaran.am-ին։

-Լիլի՛թ, քանի՞ տարեկան էիք, երբ սկսեցիք պարի հաճախել:  Երբ փոքր էիրք, երազում էիք պարուհի՞ դառնալ:

– Ես սկսեցի հաճախել պարի 6 տարեկան հասակում:  Այո, միշտ երազել եմ այդ մասին: Սակայն որոշեցի նախ ստանալ բարձրագույն կրթություն, քանի որ արդեն հաճախում էի պարի դպրոց: Երբ  համալսարանն ավարտեցի,  վերադարձա բուն նպատակիս: Այժմ սովորում եմ Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: Չմոռանալ նշել՝  ավարտել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Առաջին մասնագիտությամբ լրագրող եմ, երկրորդ մասնագիտությամբ՝ մանկավարժ-պարուսույց:

– Ո՞ր համույթներում եք հանդես եկել: Այժմ ո՞ր համույթում եք պարում:

-6 տարեկանում ընդունվել և 8 տարի պարել եմ «Տարոն» գեղագիտական կենտրոնում: 2013 թվականին ընդունվել եմ «Նուռ» գեղագիտական կենտրոն և մինչ օրս պարում եմ համանուն համույթում։

-Ամենայն հավանականությամբ, այս տարիների ընթացքում հասցրել եք որոշակի հաջողություններ ունենալ պարարվեստի ոլորտում: Պատմե՛ք Ձեր նվաճումների մասին:

-Այո՛, միանշանակ: Առաջին հաջողությունը պարի ասպարեզում համարում եմ շրջագայությունները: «Նուռ»  համույթի կազմում եղել եմ Վրաստանում, որտեղ կազմակերպված  մրցույթ-փառատոնին մենք գրավեցինք 1-ին հորիզոնականը: 2016 թվականին մեր համույթով մեկնեցինք Իսպանիա, որտեղ մասնակցեցինք ոչ մրցութային համերգի: Առաջին ելույթից հետո մենք անմիջապես հրավեր ստացանք Հունաստանի ներկայացուցչի կողմից՝ մասնակցելու 2017-ին կայանալիք մրցույթ-փառատոնին: Պետք է նշեմ նաև, անշուշտ, մեր երկրի տարբեր մարզերում    նույնպես հանդես ենք եկել ՝ մասնակցելով տարբեր միջոցառումների։

-Ո՞ր ոճի պարերն են Ձեզ համար հոգեհարազատ։

-Հիմնականում նախընտրում եմ  հայկական ժողովրդական, ազգագրական պարերը: Կարող եմ ասել՝  բոլորն էլ հոգեհարազատ են ինձ համար, բայց ամենից շատ սիրում եմ հայկական նազ-պարերը։

-Ի՞նչ է պարը Ձեզ համար։

-Պարն ինձ համար առանձին աշխարհ է, որում ես ապրում եմ  և  առանց որի ես չեմ կարողանա  շնչել։

 

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ