14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

77 տարվա համատեղ կյանքից հետո զույգը մահացել է նույն օրը /ֆոտո/

97-ամյա Ֆրենկ Դոդդն ու 96-ամյա Ջոյսը, ովքեր ամուսնացած են եղել 77 տարի, մահացել են նույն օրը՝ 2 ժամվա տարբերությամբ։ 

Մեծ Բրիտանիայից զույգը մահացել է հիվանդանոցում, կյանքի վերջին ժամերը նրանց անց են կացրել կողք կողքի՝ իրար ձեռք բռնած։ 

Ֆրենկն ու Ջոյսը ծանոթացել են, երբ 14 տարեկան էին։ Ֆրենկն աշխատում էր ծառամշակման գործարանում, Ջոյսն էլ մատուցողուհի էր։ Հանդիպումից 5 տարի անց նրանք ամուսնացան։ Զույն ունեցել է 5 երեխա, 12 թոռ, երկու ծոռ։

Վերջին տարիներին Ֆրենկը տառապում էր սրտի անբավարարությունից։ Նա հայտնվեց հիվանդանոցում, որտեղ նրան խնամում էր կինը, սակայն ինքն էլ հիվանդացավ։

Արդյունքում ամուսինները հայտնվեցին նույն հիվանդասենյակում, մահացան նույն օրը։

supr_vs

 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ