25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու են ոտքերն անընդհատ մրսում եւ ինչ անել նման իրավիճակում

Հաճախ հանդիպում են մարդիկ, ում ոտքերը մշտապես սառն են, մրսում են։ Երբեմն ոտքերը սառչում են անգամ ամռանը, ու ոչ մի տաք գուլպա չի օգնում։ 

Ահա սառը ոտքերի հիմնական պատճառները։

Անոթային դիստոնիա։ Սառը ոտքերի հիմմնական պատճառը անոթային խնդիրներն են։

Զարկերակային ցածր ճնշում։ Հաճախ ցածր ճնշում ունեցող մարդկանց ոտքերը սառն են լինում։

Հիպոթերիոզ։ Երբ վահանաձեւ գեղձի ֆունկցիան նվազում է, մարդ սկսում է հաճախ մրսել, հատկապես՝ ոտքերը։

Մարմնի առանձնահատկություն։ Հաճախ նիհար, նեղ կրծքավանդակ ունեցող ունեցող մարդկանց ոտքերը սառն են լինում։

Անեմիա։ երբ օրգանիզմում երկաթի պակաս է լինում, հեմոգլոբինը ցածր է, վերջույթները սառչում են։ 

Ճիճուներ։ Օրգանիզմում ճիճուների առկայությունը եւս կարող է սառը վերջույթների բերել։

Ծխել։ Նիկոտինը անոթների սպազմ է առաջացնում, ինչից էլ ոտքերը սկսում են սառչել։

Բարձր խոլեստերին։ Եւս նպաստում է սառը վերջույթներ ունենալուն։

Օստեխոնդրոզ։ Երբեմն այս հիվանդության ժամանակ է մարդու ոտքերը սկսում հաճախ մրսել։

Ինչ անել

Եթե զգում եք, որ ոտքերը միշտ սառն են, հաճախ եք մրսում, դիմեք բժշկի՝ պատճառը պարզելու համար։ Կան նաեւ մի քանի տնական միջոցներ՝ այս երեւույթի դեմ պայքարելու համար։

Մարզեք անոթները՝ դրա համար կոնտրաստային ցնուղներ ընդունեք, ոտնաթաթերը մեկ բավական տաք, մեկ սառը ջուրը մտցրեք եւ այն։

Սպորտով զբաղվեք՝ եթե ամեն օր ֆիզիկական վարժություններ անեք, այս խնդիրը կլուծվի։

Հրաժեշտ տվեք վատ սովորություններին՝ թողեք ծխելը, խմելը, պակասեցրեք կոֆեինի օգտագործումը։

Ճիշտ սնվեք՝ հատկապես ցուրտ եղանակին երկաթ պարունակող մթերք կերեք, ձուկ շատ օգտագործեք, վիտամիններով հարուստ սնունդ։

Հեղուկներ խմեք՝ շատ ջուր օգտագործեք։

Ճիշտ կոշիկ ընտրեք՝ մի գնեք այնպիսի կոշիկներ, որոնք նեղ են, հարմար չեն եւ այլն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ