13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մերիլին Մոնրոյի վերջին լուսանկարները վաճառել են 41 հազար դոլարով /ֆոտոշարք/

Մերիլին Մոնրոյի վերջին ֆոտոսեսսիայի 10 լուսանկարները Freeman-ի աճուրդում վաճառվել են 41 հազար դոլարով, փոխանցում է interfax.ru-ն` հղում անելով CBS News-ին:

Այս ֆոտոսեսսիան արվել է 1962 թվականին, լեգենդար դերասանուհու մահից 6 շաբաթ առաջ, Vogue ամսագրի համար: Դրանք լուսանկարիչ Բերտ Շտերնի գործերն են: 

Ֆոտոսեսիան անց է կացվելէ Կալիֆորնիայի Bel-Air հյուրանոցում: Աճուրդի հանված լուսանկարներն արվել են ֆոտոսեսիայի առաջին օրը, երբ Շտերնը դերասանուհու մենակ է աշխատել՝ առանց դիմահարդարների եւ օգնականների: 3 օրվա ընթացքում Շտերնը հոլիվուդյան դերասանուհու ավելի քան 2.5 հազար լուսանկար է արել: 

Ավելի ուշ այս ֆոտոսեսիան անվանվել է “Վերջին սեանս”: Այն ներառում է fashion լուսանկարներ, դիմանկարներ եւ մերկ նկարներ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ