27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Մարդ, որ գնում է օպերա երաժշտություն լսելու, սոված-ծարա՞վ է գնում»

«Մեկն ասում է, որ կապիտալ վերանորոգման խնդիր կա, և ռեստորանն էլ այցելուների համար են սարքում, մյուսն ասում է` չէ դրսում, տանիքի վրա պիտի սարքեն ռեստորան: Ինֆորմացիան արդեն սխալ է գնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանն` անդրադառնալով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռեստորան բացելու Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությունից:

«Ես կարծում ոմ, որ բուֆետը լրիվ բավական է, ռեստորան պետք չի»,-նկատեց ճարտարապետը:

Դիտարկմանը, թե նույնիսկ Փարիզի և այլ հեղինակավոր թատրոններում գոյություն ունի նման բան, Ս. Քալաշյանն արձագանքեց. «Կարող է Փարիզի օպերայի կողքն այնքան ռեստորան չկա, ինչքան այստեղ է, Երևանի Օպերայի կողքն այնքան ռեստորան կա, որ խնդիր չկա, իրենք կարող են ընդմիջման ժամանակ դուրս գալ, գնալ այնտեղ սուրճ խմեն կամ խորոված ուտեն ու հետ դառնան:

Ի՞նչ կապ ունի ռեստորանը օպերային երաժշտության հետ, մարդ, որ գնում է օպերա երաժշտություն լսելու, սոված-ծարա՞վ է գնում: Ես չեմ հասկանում, թե դա ինչ խնդիր է, այդ 1000 հոգին պիտի՞ դուրս գան, գնա՞ն, ռեստորան նստե՞ն, բուֆետը հասկանալի է, մի բաժակ սուրճ, թեյ են խմում, բայց նստել-հրճվել, ախորժակ բացել, ես դա չեմ հասկանում, ռեստորանը լրիվ ուրիշ մակարդակ է»: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ