07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Բռնություն սիրող խոհարար․ ով է պետերբուրգյան ահաբեկիչը /ֆոտո, տեսանյութ/

ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել Է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարել Է Ղրղզստանից 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը: 
 
Փորձագետ-քրեագետները նրա գենետիկական հետքերը հայտնաբերել են ռումբով պայուսակի վրա, որը թողնվել Էր մետրոյի «Պլոշչադ վոսստանիա» կայարանում: Ինքնաշեն պայթուցիկ սարքը ժամանակին հայտնաբերվել Էր մետրոպոլիտենի աշխատակցի կողմից եւ վնասազերծվել ուժայինների կողմից: 

22-ամյա Ջալիլովը Ղրղզստանից է, ազգությամբ ուզբեկ, սակայն տարիներ առաջ Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել։ 

Портрет питерского террориста: повар, обожавший насилие

 golova_vs

Երիտասարդին՝ պայուսակն ուսերին, ֆիքսել է մետրոյի մոտ տեղադրված տեսախցիկը։ Այժմ արդեն կասկած չկա, որ նրա պայուսակում ռումբ է եղել։

Ջալիլովը երկար տարիներ է՝ ապրում էր Ռուսաստանում, 2011-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել։ Նա աշխատել է Պետերբուրգի սուշի-բարերից մեկում՝ իբրեւ խոհարար։ Հետո մի քանի տարով անհետացել է, լուրեր են պտտվել, որ նա Հյուսիսային Կորեայում է եղել։ Սակայն չի բացավում, որ նա ահաբեկիչների ճամբարներից մեկում մարզումներ է անցել այդ ընթացքում։ 

Երիտասարդի սոցկայքերից երեւում է, որ նրան հետաքրքրել են ուժի կիրառումն ու բռնությունը։ Նրա էջերում փողոցային կռիվների, սամբոյի լուսանկարներ ու տեսանյութեր են եղել։ 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ