03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արքայական ընտանիքն անտեսել է լեդի Դիանայի մասին ֆիլմի պրեմիերան

Արքայադուստր Դիանայի մասին ֆիլմի համաշխարհային պրեմիերան է տեղի ունեցել: Ֆիլմը բավական սկանդալային է, քանի որ այն ներկայացնում է լեդի Դիանայի անձնական կյանքի ամենածածուկ հատվածները եւ, ըստ որոշ կինոքննադատների, հիմնված է ստի ու բամբասանքների վրա։ “Դիանա. սիրո պատմություն” ֆիլմի ռեժիսորը Օլիվեր Հիրշբիգելն է, իսկ արքայադստեր դերը կատարել է 44-ամյա դերասանուհի Նաոմի Ուոթսը:

Ֆիլմում ներկայացված են Դիանայի կյանքի վերջին 2 տարիները, որոնց ընթացքում նա սիրավեպեր է ունեցել պակիստանցի սրտաբան Հասնաթ Խանի ու եգիպտոսցի գործարար Դոդի ալ-Ֆայեդի հետ։ Ինչ վերաբերում է թագավորական ընտանիքի արձագանքին, ապա այն բավական սառն է եղել. նրանցից ոչ մեկը ներկա չի եղել պրեմիերային՝ պարզապես անտեսելով այն։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ