22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ալֆորվիլլում հարձակվել են հայ ավետարանական եկեղեցու վրա

Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայկական ավետարանական եկեղեցու վրա` փորձելով հրկիզել այն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը:

Ապրիլի 2-ին իրականացված հարձակումը երրորդ միջադեպն է վերջին 12 ամսվա ընթացքում:

Կրակն արթնացրել է Հայր Ժիլբերտ Լեոնյանին և նրա կնոջը, ովքեր բնակվում են շենքի առաջին հարկում: Թեպետ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն Լեոնյանը, ով եկեղեցու քահանա է դարձել 18 ամիս առաջ և առաջնորդում է շուրջ 30 հավատացյալից բաղկացած միաբանությունը, պատմել է, թե ինչպես են սարսափահար եղել կրակը տեսնելով: Մեծ վնաս է կրել եկեղեցու մուտքի հատվածը:

Այս միջադեպից ութ օր առաջ անհայտ անձինք քարեր էին նետել եկեղեցու ճակատային հատվածի ուղղությամբ:

Ալֆորվիլլի քաղաքապետը դատապարտել էր կատարվածը` համերաշխություն հայտնելով եկեղեցու միաբանության հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ