13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Հարսանիքի արժեքը` 1.5 դոլար

Շոտլանդիայի Ինվերնես նավահանգստային քաղաքի բնակիչներ Ջորջինա Պորտեուսը եւ Սիդ Ինեսը իրենց հարսանիքին պատրաստվելիս փորձել են հնարավորինս խուսափել ծախսերից:

Զույգին օգնության են հասել հարսի մայրը եւ մորաքույրը, ովքեր կատարել են հարսանիքի նկարահանումը, պատրաստել են հարսանեկան տորթը: Իսկ ամուսնական մատանիները հարսնացուն պատրաստել է եղջերուի եղջյուրներից, որոնք գտել է իր այգում:

Հարսնացուի հայրն ապահովել է երաժշտությունը: Հարսն ու փեսան չեն պատրաստել ուտեստներ եւ խմիչքներ, հյուրերն են դրանք իրենց հետ բերել:

Շոտլանդացիների ծրագրերի մեջ չեն մտել նաև հանդերձանքի ծախսերը. Սիդը կրել է մի քանի տարի առաջ գնած բաճկոնը, իսկ Ջորջինան հարսանեկան զգեստ, որը ձեռք էր բերել մի քանի տարի առաջ՝ զեղչով` 1.5 դոլարով:

Այսպիսով, հարսանիքն արժեցել է ընդամենը 1.5 դոլար: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ