Հեքիաթային․ աշխարհի ամենաանհավանական դղյակները /ֆոտոշարք/
Դղյակների մասին լսելիս առաջին բանը, որ մտքովդ անցնում է, հեքիաթն է։ Ինչպիսի դղյակներ կան աշխարհում, եւ ինչպիսի հետաքրքիր փաստեր կան՝ կապված դրանց հետ։
Վերսալ, Ֆրանսիա
Վերսալյան պալատը Լյուդովիկոս 14-րդ թագավորի նախանձի «արդյունք» է։ Տեսնելով իր ֆինանսների նախարարի շքեղ պալատը՝ թագավորը որոշում է, որ ինքը պետք է շատ ավելի շքեղ պալատում բնակվի, քան իր ստորադասները։ Սակայն իր պալատի վերջնական տեսքը նա չի հասցրել տեսնի, քանի որ մահացել է 1715 թվականին։ այդ ժամանակ պալատն արդեն 50 տարի կառուցվում էր։ Այն կառուցել է 30 հազար մարդ, արժեցել է 25 միլիոն լիրա, որը ներկայիս փողով կազմում է 260 միլիոն եվրո։
Կայսերյան ամառային պալատ, Չինաստան
Մեծ հաշվով, այդ պալատը երկրորդական է այն այգու համեմատ, որում գտնվում է։ Իհեյուան կոչվող այգին անհավանական գեղեցիկ է՝ տարբեր այգիներով, վանքերով, շինություններով ու արձաններով։
Այգին սկսել են կառուցել 15-րդ դարում, մի քանի անգամ այն ոչնչացվել է։ 1860 թվականին բրիտանական ու ֆրանսիական զորքերը այրել են այգին։ 30 տարի տարածքն ավերակներ էր, սակայն կայսրուհի Ցիսին հրամայեց կրկին կառուցել այն։ Այգին կայսրուհին անվանեց Իհեյուան, ինչը նշանակում է «հանգիստ ծերության եւ ճակատագրի հարվածներից հարմոնիայի վերադառնալու վայր»։
Լուվր, Ֆրանսիա
Լուվրն այսօր աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանից է։ Ի դեպ, քչերը գիտեն, որ Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը հենց Լուվրի շենքում է։
Ալգամբրա, Իսպանիա
Այս դղյակը մավրիտանյան ամրոց է, որի ներսում բազմաթիվ լողավազաններ, բակեր, այգիներ կան։ Այն կառուցվել է կավից, սակայն այնպես է կառուցված, որ բացառիկ ամուր շինություն է։
Ձմեռային պալատ, Ռուսաստան
1732-ից 1917 թվականները Ձմեռային պալատը Ռուսաստանի կայսրերի պաշտոնական նստավայրն էր։ Այսօր այն բացառիկ թանգարան է։
Պոտալի դղյակ, Չինաստան
Հսկայական դղյակը կառուցվել է լեռան վրա, 13 հարկանի այս շինության բարձրությունը 115 մետր է, դրանում հազար սենյակ կա։
Արգելված քաղաք, Չինաստան
5 դար չարունակ Արգելված քաղաքը Մին եւ Ցին գերդաստանների պաշտոնական նստավայրն էր։ Այն արգելված է եղել հասարակ մարդկանց համար, ով փորձում էր խախտել այս օրենքը, մահվան էր ենթարկվում։
Շենբրաուն պալատ, Ավստրիա
Այս բացառիկ շինությունը լրջորեն սկսել է կառուցվել 17-րդ դարում, Վերսալյան պալատի օրինակով։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենահին գազանանոցը։
Բուքինգեմյան պալատ, Մեծ Բրիտանիա
Այս պալատը կառուցվել է մինիմալիստական ոճով, սակայն իրականում այնքան էլ համեստ չէ։ Դրա ներսում 755 սենյակ կա, այն պետություն է պետության մեջ։ Սեփական փաստային ծառայություն, սեփական ոստիկանություն, հիվանդանոց։ Բուքինգեմյան պալատում 300 ժամացույց կա եւ հատուկ աշխատակիցներ, ովքեր պետք է հետեւեն այդ ժամացույցներին։
Առաքելական պալատ, Վատիկան
Հռոմի պապի պաշտոնական նստավայրն է։ Այստեղ մշակութային բացառիկ նմուշներ կան։
Մայսուրի պալատ, Հնդկաստան
Գտնվում է Մայսուր քաղաքի կենտրոնում, կառուցվել է միայն 19-րդ դարում։ Այն տարբեր ճարտարապետական ոճերի միաձուլում է։
Պենի ամրոց, Պորտուգալիա
այս ամրոցն ինչ ասես չի տեսել՝ կայծակի հարված, երկրաշարժ։ Այն քանդվել է, սակայն 19-րդ դարի կեսին Ֆերդինանդ արքան այն կրկին վերակառուցել է։