26 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զզվել են ինձնից իմ ծանոթները. ում սիրում էի՝ իմ դեմ են ելել…

«Զզվել են ինձնից իմ ծանոթները. ում սիրում էի՝ իմ դեմ են ելել… Ո՛վ բարեկամներ, ողորմեցե՛ք ինձ, ողորմեցե՛ք ինձ, զի Տիրոջ ձեռքն է բարձրացել վրաս։ Տիրոջ պես ինչո՞ւ էք ինձ հալածում… Ի՛նչ կլիներ, որ կարողանայի ես գրել խոսքերս, հավիտենական մի մատյանի մեջ գրանցել դրանք՝ երկաթե գրչով կապարի կամ թե վեմերի վրա փորագրելով, քանի որ գիտեմ՝ հավերժական է Նա, ով երկրի վրա պիտի փրկի ինձ՝ հարություն տալով մարմնիս, որ այս բոլորը համբերեց, տարավ»։ (Հոբ 19:19-26)

Հոբը բողոքում է չարի ու անարդարության դեմ, խոնարհաբար ու անկեղծորեն փնտրում ճշմարտություն, հավատքով ու համառությամբ պայքարում Աստծո լռության դեմ:

Հոբի օրինակը հատկապես կարևոր է պահքի ընթացքում, ում հոգևոր պայքարի նպատակը ոչ թե սեփական անձն արդարացնելն է, այլ Աստծուն տեսնելը: Հոբը հավատացյալների շրջանում հայտնի է որպես մեծ համբերություն ունեցող մարդ, սակայն այդ համբերությունը հաճախ ներկայացվում է սխալ` որպես պասիվ մի վիճակ, երբ մարդը ոչինչ չի անում և ինչ էլ իր հետ կատարվի, պարզապես ասում է. «Աստծո կամքն է»: Իրականում Հոբն այսպիսի «համբերող» չէր, այլ` պայքարող: Նրա համբերությունը ենթադրում է հանուն առողջ ու բանական հավատքի դինամիկ ընթացք, որով միայն հնարավոր է տեսնել Աստծուն:

Երբ Հոբին առաջարկում են հաշտվել իրականության հետ, համակերպվել տառապանքներին, որ կրում է, Հոբը հակադարձում է՝ չբավարարվելով միայն եղած ճշմարտություններով, մարդկային մտքով ապացուցված տեսակետներով, այլ նոր հայտնություններ է փնտրում, որոնք լույս կսփռեն իրականությանը և կիմաստավորեն մարդկային կյանքն իր բոլոր դրական ու բացասական դրսևորումներով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ