28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուզում եք, որ արվամոլության հետ համաձայնվողները Պատարագ մատուցեն Տիրոջ Սբ. Գերեզմանի վրա …

Կարդացի Երուսաղեմի Հայոց Պատրիարքի առաջարկությունը: Այսօրվա պարզաբանումը համոզիչ չէ: Գրում եմ, որովհետև հարցը հասարակական տիրությում է: Սա Պատրիարքի անձնական կարծիքն է, և ոչ թէ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը՝ ընդունված Եպիսկոպոսական ժողովով Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Դրա համար կարևոր է, որ մենք էլ, որպես Եկեղեցու անդամներ մեր դիրքորոշումն արտահայտենք, որ հայտնի լինի Քրիստոսի առաջ: Ամեն կրոնական կազմակերպություն եկեղեցի չէ: Եկեղեցին Քրիստոսի մարմինն է (1 Կթ. 12:27): Պատրիարքարանի պարզաբանման մեջ գրված է, որ «եթե ապագայում Անգլիկան կամ Լութերական տեղական եկեղեցւոյ պետը կին կամ միասեռական լինի, ապա այդ իրաւունք, եթէ իրենց տրուի, պիտի չեղարկուի»: Հարց. Եթե այդ «եկեղեցիների» այսօրվա պետերը խոնարհ ու Քրիստոսանվեր մարդիկ են, ինչու՞ են մնում մի կազմակերպության մեջ, որն արտոնում է արվամոլներին ընտանիք կոչվել, «քահանա» կոչվել, «եպիսկոպոս» կոչվել:

Ուրեմն համաձայն են որ արվամոլությունն ընդունելի է, չէ՞: Համաձայն չեմ այս առաջարկի հետ, որովհետև մեր եկեղեցու հայրերը 2000 տարի ուրիշ բան են գրել ու քարոզել: Եթե ուզում եք, որ արվամոլության հետ համաձայնվողները Պատարագ մատուցեն Տիրոջ Սբ. Գերեզմանի վրա, ապա հիշեք Տիրոջ խոսքերը. «Արդ, երբ տեսնեք սարսափելի սրբապղծությունը … որ հաստատված է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանա) (Մտ 24:15):

 
 
Արմեն Հարեյան 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ