25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աստվածաշնչի լավագույն խոսքերը սթրեսի դեմ

Աստվածաշնչյան լավագույն խոսքերը սթրեսի դեմ
Նման փրկարար խոսքերը բազմաթիվ են, սակայն ահա դրանցից յոթը.

Հովհաննես 14:1. «Ձեր սրտերը թող չշփոթվեն. Աստծո՛ւն հավատացեք և Ի՛նձ հավատացեք»։

Հովհաննես 14:27. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե այն խաղաղությունը, որ աշխարհն է տալիս, այլ Իմ խաղաղությունն եմ տալիս։ Թող ձեր սրտերը չշփոթվեն և չվախենան»։

Հռոմեացիներին 16:20. «Եվ խաղաղության Աստվածը խորտակի սատանային ձեր ոտքերի տակ շուտով»։

Փիլիպպեցիներին 4:6-7. «Ոչ մի բանի համար հոգս մի՛ արեք, այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում»։

Հակոբոս 1:2-4. «Բոլորովին ուրախություն համարեցեք, եղբայրնե՛րս, երբ կերպ-կերպ փորձանքների մեջ ընկնեք` գիտենալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում։ Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ և ամբողջական լինեք, և ոչ մի բանի պակասություն չունենաք»։

Մատթեոս 11:28-30. «Ինձ մոտ եկեք ամեն հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես հագիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք Իմ լուծը և Ինձանից սովորե՛ք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ։ Եվ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետև Իմ լուծը քաղցր է և Իմ բեռը` թեթև»։

Առակաց 3:5-6. «Տիրոջն ապավինիր քո ամբողջ սրտով և քո հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները»:

Շողեր Շախոյանի հանրագրից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ