15 Մարտի, Saturday, 2025
KFC

Շնաձուկն ականատեսների աչքի առջեւ պոկել է զբոսաշրջիկի ոտքը. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում /վիդեո/

Բրազիլիայի Ռեսիֆի քաղաքում Սան Պաուլուի 18-ամյա բնակչուհու հանգիստը ողբերգությամբ է ավարտվել: Չնայած վտանգի մասին փրկարարների բազմաթիվ զգուշացումներին, նա ամեն դեպքում որոշել է լողալ: 

Աղջկա վրա շնաձուկ է հարձակվել: Չնայած 2-րդ անգամ հարձակվելու վտանգին, փրկարարներն շտապել են օգնության: Աղջկան հաջողվել է հանել ջրից, սակայն շնաձուկն արդեն հասցրել էր լրջորեն վնասել զոհի ոտքը:

Նրան հիվանդանոց են տեղափոխել, բժիշկները պատրաստվել են անդամահատել նրա ոտքի մի մասը: Սակայն աղջկիկն արդեն չափազանց շատ արյուն էր կորցրել եւ մահացել է հիվանդանոցում: 

Բրազիլիայի հարավ-արեւելյան ափերում վերջրես շատ են շնաձկերը, բացի այդ, հորդառատ անրձեւների պատճառով ափամերձ ջրերը պղտորվել են, ինչի հետեւանքով էլ մարդիկ միշտ չէ, որ նկատում են գիշատչի մոտենալը: 

Նմանատիպ դեպք էր օրերս տեղի ունեցել Ֆրանսիայի ափերի մոտ: Շնաձկան զոհն էր դարձել 15-ամյա սերֆինգիստ աղջնակը, որին գիշատիչը մասնատել էր:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ