30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

“Apple”-ին մեղադրում են պոռնոկախվածություն առաջացնելու մեջ

Ամերիկյան  Թեննեսի նահանգի 34-ամյա բնակիչը որոշել է դատական հայց ներկայացնել էլեկտրոնիկայի արտադրող “Apple” ընկերության դեմ: Քրիս անունով երիտասարդը մեղադրում է ընկերությանը իր` պոռնոգրաֆիայից կախվածության համար:

Պարզվում է, որ ընկերության սարքերից օգտվելու ընթացքում նա մի քանի անգամ պատահաբար պոռնոկայքերում է հայտնվել` սոցիալական ցանցի հասցեն սխալ գրելու արդյունքում, ինչի հետեւանքով էլ նրա մոտ հակում է առաջացել դեպի պոռնոկայքերը: Այդ ամենն անդրադարձել է նաեւ նրա ամուսնության վրա, քանի որ նա զգացել է, որ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի հերոսուհիները շատ ավելի գրավիչ են, քան իր սեփական կինը:

Տղամարդը պնդում է, որ ընկերությունը պարտավոր էր զգուշացնել իրեն պոռնո դիտելու վնասների մասին, ինչպես նաեւ հատուկ ֆիլտերեր տեղադրել` մյուսներին եւս զերծ պահելու վտանգավոր հակումից:

Հայտնի ընկերությունը դեռեւս որեւէ կերպ չի մեկնաբանել միջադեպը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ