28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Օգոստոսին սեռական ակտիվության պիկ է սպասվում

Բրիտանացիներն ամռանը սեքսով շատ են զբաղվում, սեքսուալ ծանրաբեռնվածության մեծ մասը բաժին է հասնում օգոստոսին: Գիտնականները կարծում են, որ դա կապված է տեստոստերոնի մեծ քանակությամբ արտադրության հետ: Սովորաբար այս հորմոնի քանակությունը տղամարդու օրգանիզմում հուլիսին 33 տոկոսով ավելի շատ է, քան հունվարին: Իսկ ինչպես հայտնի է, տղամարդիկ ավելի հաճախ են սեքսով զբաղվում այն ժամանակ, երբ նրանց օրգանիզմում շատ է տեստոստերոնի քանակը: 

Այս տեսությունը վերջերս հաստատել են նաեւ ավստրիացի գիտնականները, ովքեր նշում են, որ ամենամեծ քանակությամբ D վիտամին օգատգործող տղամարդկանց արյան մեջ էլ մեծ  է տեստոստերոնի ցուցանիշը: Իսկ այս վիտամինի քանակը հայտնի է, որ կապված է արեւային վաննաների ընդունումից եւ այն օրգանիզմում արտադրվում է արեւի շողերի ազդեցության տակ: Իսկ արեւ ամենից շատ լինում է, բնականաբար, ամռանը:

Հաճախակի սեքսի համար եվս մեկ գործոն կա. ամռանը մարդիկ մինիմալ քանակությամբ հագուստ են կրում, ինչն ազդում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց վրա: Հավանաբար այս պատճառով է, որ ամենառոմանտիկ ամսին` փետրվարին, երբ նշվում է սիրահարների տոնը, մարդիկ ամենից քիչ են սեքսով զբաղվում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ