Նոր առաջարկ` ՛՛այն աշխարհի՛՛ համար
Շոտլանդական թաղման բյուրոներից մեկն իր հաճախորդներին բրդե դագաղներ է առաջարկում: Դրանք կարելի է ձեռք բերել Ինվերնասից` թաղման բյուրո, որը 130 տարվա պատմություն ունի:
Ղեկավարներ Վիկի եւ Յանա Ֆրեյզերների խոսքով` դագաղները բրդից շատ էկոլոգիական են եւ այն հաճախորդների շահերից են բխում, ովքեր մտածում են շրջակա միջավայրի մասին: Նրանք նշել, որ բրդից դագաղների պահանջարկը շատանում է, այսինքն ավելի շատ շոտլանդացիներ են գիտակից դառնում:
Դագաղները պատրատսվում են ոչխարհի բրդից, մշակված ստվարաթղթից եւ օրգանական բամբակից: Շրջանակը պատրաստված է անջրանցիկ նյութից: Ֆրեյզերը հայտնել է, որ թաղման բյուրոյի հաճախորդները գոհ են արտադրանքից:
Բրդե դագաղը միակ էկոլոգիապես մաքուր հուղարկավորման արտադրանքը չէ: Վերջերս մի իտալական ֆիրմա հավկիթի տեսքով դագաղ է արտադրել օսլայից եւ պլաստիկից: Մահացածի դին դագաղի մեջ է դրվում էմբրիոնի դիրքով, հուղարկավորվում է, իսկ գերեզմանի վրա ծառ են տնկում, որը մահացածին տապանաքար է ծառայում: