“iPhone”-ների նոր ծրագիրը կփոխարինի հակաբեղմնավորիչներին
“iPhone”-ների համար նախատեսված նոր անվճար “Clue” ծրագիրը հետեւում է դաշտանային ցիկլին եւ տեղեկացնում` երբ է կարելի հանգիստ սեքսով զբաղվել` առանց անհանգստանալու հղիանալու մասին: Այս ծրագիրը հատկապես հարմար է այն կանանց համար, ովքեր ցանկանում են երեխա ունենալ: Ծրագիրն ինքն է նրանց հայտնում բեղմնավորման պիկի մասին:
Ծրագիրը մշակողներն ասում են, որ ճշգրտության հավանականությունը բավականին մեծ է: Պարզապես հարկավոր է մուտք անել տվյալները` դաշտանային ցիկլի եւ զգացվող ցավի ուժգնության մասին: Եթե ինչ-որ անոմալիաներ լինեն, օգտատիրոջն անմիջապես զգուշացվում է:
Այն արդեն փորձարկվել է տարբեր երկրներում բնակվող կանանց կողմից: Մասնագետները նշում են, որ եթե ամեն ինչ հաջող ընթացք ունենա, ապա մոտ ապագայում կարելի է հրաժարվել հակաբեղմնավորիչներից: Այն ավելին է, քան պարզապես դաշտանային ցիկլի օրացույց, այն նաեւ օգտակար խորհուրդներ եւ մեկնաբանություններ է տալիս կանանց: