25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զոհերն անխուսափելի են. Հայկական Ժամանակ

Արցախյան սաաջնագծում լարվածությունը եւս շաաւնակվել է, Ադրբեջանի արկակոծության հետեւանքով երեկ զոհվել է պայմանագրային զինծառայող։

«Այո եւս մեկ հայ Է զոհվել, եւ ցավոք սրտի Նա վերջինը չի… Պատերազմ Է, եւ զոհերն անխուսափելի են։ Մարտական զործողությունների մասշտաբների եւ լարվածության աճի հետ աճում Է նաեւ զոհերի թիվը»,– այս կապւսկցությամբ իր ֆեյսբուքյւսն Էջում երեկ գրել էր «Շանթ» հեոուստաընկերությամբ հեռարձակվող «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը։ Ըստ նրա անտեղի ողբալու փոխարեն պետք է պատրաստ լինել համեմատաբար կարճ ժամանակում եւ համեմատաբար ավելի շատ զոհերի, որ «էս կռիվը մեր թոռներին ու ծոոներին չթողնենք»։ Փորձեցինք զրուցել նրա հետ, պարզվեց, որ Ղարաբաղում է։

– Պարոն Զաքարյան, ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանին։

– Տղաները իրենց զործն են անում, մենք էլ ինչով կարողանում ենք օգնում ենք։ Մնացած տեղեկությունները ՊՆ-ն հադորդում է։

– Ի՞նչ նկատի ունեք, երբ խոսում եք պատերազմի եւ զոհերի անխուսափելի լինելու մասին։ Պարզ է, որ գնալով մեծանում է հակառակորդի կողմից կիրառվող զենքերի տրամաչափը, բայց հայտարարված պատերազմ չկա։ Դուք այլ տեղեկությո՞ւն ունեք։

– 25 տարի է, որ պատերազմն ընթանում է, այն չի ավարտվել։ Եթե մեկը մեզ կասի, որ զինադադար կա, ես կընդունեմ, որ պատերազմն ավարտվել է, իսկ քանի որ զինադադար չկա՝ պատերազմը չի ավարտվել։ Մենք պետք է դրան պատրաստ լինենք։ Ողբալը ոչնչով չի օգնում։ Չկա մեկը, որ չի ցավում զոհերի համար, բայց ողբալ-մազեր պոկելը մեզ սազական չեն։ Զոհերի մասին լուրերը շահարկելը ինձ բարկացնում է, որովհետեւ էստեղ տղերքը կանգնած են մեր կողքին եւ գիտակցաբար են կանգնած, գիտեն, որ ամեն վայրկյան կարող են զոհվել, եւ աչք են փակում այդ ամենի վրա։ Ցավոք, նրանք ոչինչ անել չեն կարող պատերազմը կանխելու համար։ Այս պատերազմը պետք է կանխեն դիվանագետները եւ քաղաքական գործիչները։

– Իսկ ի՞նչ կարող են անել նրանք։

– Զինվորները կռվելու համար են, նրանք պատերազմ չեն կանխում։ Քաղաքական գործիչների եւ դիվանագետների գործն է թույլ չտալ, որ կոիվ լինի։

– Ակնհայտորեն քարոզչական պատերազմ է հիմա. դա ըստ ձեզ ազդո՞ւմ է զինվորների վրա։

– Շատ մեծ տեղեկատվական պատերազմ է, հզոր քարոզչական պատերազմ։ Դրա համար ասում եմ պետք չի ողբալ, պետք չի ավելորդ խուճապի մատնել ժողովրդին, չի կարելի ընդհանրապես վախենալ, դա հենց թշնամու նպատակն է։ Իրենք այստեղ կոտորվում են տասնյակներով ու այնպես են ներկայացնում, որ իրենց ժողովուրդը ոչ միայն չի ողբում, այլեւ մտածում է, որ իրոք հաղթանակներ են տանում։ Իսկ մենք մեր իրական հաղթանակները չենք կարողանում ճիշտ ներկայացնել։

– Իսկ զինվորների մոտ խուճապ կա՞։

– Խուճապը քաղաքացիների մոտ է։ Ես էսօր խանութ եմ իջել, մեկը պատմում է, թե իրեն Երեւանից զանգել-ասել են, որ երեխաներին վերցնի, գնա այնտեղ։ Ասացի չի կարելի նման բաներ անել։ Ինչ վերաբերում է զինվորներին՝ ես նրանց նկարում եմ, ցույց եմ տալիս հաղորդման ժւսմանակ։ Եթե մեկին կտեսնեք, որ վախի նշույլ կա նրա աչքերի մեջ, այդ հարցին կպատասխանեմ։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ