13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Դե կներեք լավություն ե՞ք անում»

Ռուս հայտնի երգչուհի Իրինա Ալլեգրովայի՝ մարտի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված համերգը չի կայանալու: Այն կազմակերպել էր «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունն էր:Սա ընկերության կողմից կազմակերպված առաջին համերգային ծրագիրը չէ, որ չի կայանում: 2016 թվականին նախատեսվում էր հայտնի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտտի համերգը Հայաստանում, որը եւս չկայացավ:
Չեմ հասկանում էս երկրում չկա մի մարմին, որը պատասխանատվության կենթարկի ընկերությանը նման անպատասխանատվություն ցուցաբերելու համար: Ինչ է նշանակում տոմսերը ենթակա են վերադարձման, դե կներեք լավություն ե՞ք անում: Իսկ կորցրած ժամանակի համար, ով է պատասխանատվություն կրելու:

Հ. Գ. Ալլեգրովայի մենահամերգի տոմս չէի գնել, ես կողմ եմ մեր աստղերի մենահամերգներին գնալուն: Ի դեպ շուտով կլինի նման մենահամերգ, կարող եք տոմս գնել եւ մասնակցել, այն անպայման կկայանա: Իսկ, թե ով, ինչպես եւ երբ, կասեմ հաջորդիվ: Գրում է լրագրող Փայլակ Ֆահրադյանը։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ