14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա․ կան զոհեր եւ վիրավորներ /ֆոտո, տեսանյութ/

Կալիֆորնիայում փոքր ինքնաթիռը ընկել է բնակելի շենքի վրա, ինչի արդյունքում 4 հոգի մահացել է, կան զոհեր։ Միջադեպը տեղի է ունեցել Ռիվերսայդ քաղաքում, հենց նույն քաղաքից էլ ինքնաթիռը դուրս էր եկել, թռչում էր Սան-Խոսե։

Ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Ինքնաթիռում ընտանիք է եղել՝ ծնողներն ու երեք անչափահաս երեխաները։ Երեխաներից մեկը հարվածի պահին դուրս է շպրտվել ինքնաթիռից ու թեթեւ վնասվածքներ ստացել։

Եւս մեկ հոգի՝ շենքի բնակիչներից, վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։

Այժմ հայտնի չէ, թե 4 դիերը ինքնաթիռի ուղեւորներինն են, թե բնակիչներինը։ Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ