03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խորեն Լևոնյանը նոր սիրավե՞պ ունի

Դերասան Խորեն Լևոնյանի ամուսնության, ամուսնալուծության, ինչպես նաև երգչուհի Լիլուի հետ ունեցած հարաբերությունների մասին խոսակցությունները դեռ չմոռացված նոր սիրային ալիք է բարձրանում դերասանի անվան շուրջ: 

 Ըստ շրջանառվող խոսակցությունների` դերասանն ու դերասանուհի Լիկա Մեսրոպյանը, ով ”Խաղից դուրս” հեռուստասերիալում մարմնավորում էր նրա կնոջը, սիրավեպ ունեն:

Այս լուրերի իսկությունը պարզելու համար esyes.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց քննարկվող զույգից:

Նշենք, որ հարցը բավականին նյարդայնացրել է երկուսին էլ: Այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ ինքն ու Խորեն Լևոնյանը սիրավե՞պ ունեն, դերասանուհի Լիկա Մեսրոպյանն ի պատասխան ասաց. ”Ոչ: Գիտեք ինչ, ինձ կարող են Վարդգես Պետրոսյանի հետ էլ տեսնեն, բայց դա ոչինչ չի նշանակում: Իմ անձնականի մեջ էլ մի խցկվեք”:

Իսկ Խորեն Լևոնյանն առավել անհանդուրժող գտնվեց և ի սկզբանե կանխեց հարցը` տպավորություն գործելով, որ արդեն իսկ սպասում էր ու նույնիսկ առանց հարցը լսելու` ավելացրեց ու անմիջապես անջատեց հեռախոսը. ”Ես տենց լուրեր, բաներ չեմ սիրում: Հիմա աշխատանքի եմ, իսկ Դուք շեղում եք ինձ”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ