13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Տղամարդուն ձանձրացնելու ամենահեշտ միջոցը

Նույնիսկ ամենաիդեալական հարաբերությունները հնարավոր է փչացնել, եթե մեծ ցանկություն լինի: Իսկ թե ինչո՞ւ պիտի դրա կարիքը լինի, դա արդեն այլ հարց է: Հարկավոր է իմանալ այն ամենը, ինչին չի դիմանում տղամարդը: Եթե չեք ցանկանում նրան “խելքահան անել”` արտահայտության վատ իմաստով, ապա հարկավոր է զերծ մնալ որոշ իրավիճակներից: 

Տղամարդիկ ատում են հեռախոսային տեռորը` անվերջանալի զանգերը, հատկապես երբ իրենց զանգահարում են առանց պատճառի` կտրելով կարեւոր գործերից: Ի՞նչ իմաստ կա այդքան զանգահարելու մեջ: Եթե ցանկանում եք լսել սիրելիի ձայնը կամ պարզել` արդյոք նա իսկապես աշխատանքի է, թե ինչ-որ գեղեցկուհու գրկում, ապա կարող եք առանց այդ անհեթեթ զանգերի պարզել:

Եթե դուք անդադար խանգարում եք նրան կարեւոր գործեր անել, ապա չեք կարող խուսափել ձեր հասցեին ուղղված դժգոհություններից: Առավել եւս, փորձել նրան վերահսկել հեռախոսով, լավագույն տարբերակը չէ: Նրան հնարավորություն ընձեռեք, որպեսզի ինքը զանգի ձեզ, նույնիսկ կարոտի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ