20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Դարձյալ մնաց սեղանին. ավագանու արտահերթ նիստը կրկին չկայացավ /տեսանյութ/

Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում ուղին ժամը 11-ին ներկա էին միայն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու համայնքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Քաղաքապետարանի շենքում հավաքված ավագանու 14 անդամներն այդպես էլ նիստերի դահլիճ չբարձրացան:

Սահմանված ժամկետը լրանալուն պես, այն է՝ 11:30-ին, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարեց, որ նիստը չեղարկվում է:

«Ղեկավարվելով այս տարվա հունվարի մեկին ուժի մեջ մտած ՏԻՄ օրենքի դրույթներով` այսօրվա ավագանու նիստը կարող էր գումարվել նույնիսկ ավագանու 9 անդամի ներկայության պարագայում. առաջնորդվելով մարդկային սկզբունքներով և քաղաքի խնդիրների մտահոգությամբ` Վանաձորի ավագանու   Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունը ՀՅԴ կուսակցության խմբակցության հետ համատեղ որոշեցին չապահովել նիստի իրավազորությունը՝ մեկ անգամ ևս հնարավորություն տալով ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչներին՝ քաղաքի համար կարևոր խնդիրների լուծումը գտնել համատեղ ուժերով»,-ներկաներին ասաց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

ՏԻՄ օրենքի համապատասխան հոդվածը ավագանու ընդդիմադիր ուժերն այլ կերպ են մեկնաբանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ