22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ստեղծվել է շատ լարված իրավիճակ…կրկին ապօրինություններ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ իրենք ստանում են ահազանգեր, Արարատյան դաշտավայրում ստեղծվել է շատ լարված իրավիճակ. համայնքերը զրկվել են և ոռոգման ջրից, և խորքային ջրից, քանի որ խորքային ջրերի քանակը նվազում է: ”Մենք պետք է միջամտենք”,-նշեց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ, որը ներկայացնելու է միջոցառումների ցանկ այս խնդիրը լուծելու ուղղությամբ:

Տիգրան Սարգսյանի խոսքով` խորքային հորերը անօրինական ձևով  են օգտագործվում, այդ պատճառով էլ նման պատկեր է առաջանում :

Այդ պատճառով էլ այսօր կառավարությունը որոշում ընդունեց առանց թույլտվության ստորերկրյա ջրերի օգտագործման համար սահմանել 15 դրամ/խմ արժեք, իսկ մակերևույթային ջրերի համար՝ 5 դրամ:

Այդ գումարներն օգտագործվելու են մոտ 700 անօրինական հորերի կոնսերվացման համար: 

Վարչապետը նկատեց, որ մեկ հողի կոնսերվացման համար շուրջ չորս միլիոն դրամ է անհրաժեշտ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ