25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Մայքլ Ջեքսոնի դստերը գիշերօթիկ կտեղափոխեն` ինքնասպանության փորձից հետո

Մայքլ Ջեքսոնի 15-ամյա դստերը` Պերիսին, դժվար դեռահասների համար նախատեսված գիշերօթիկ դպրոց կտեղափոխեն: Նման որոշում են կայացրել նրա հարազատերը աղջկա` ինքնասպանության փորձից հետո: Պերիսը փորձել էր կյանքին վերջ տալ` կտրելով երակները:

Աղջկա մոր` Դեբի Ռոուի, եւ նրա տատիկի` Քեթրին Ջեքսոնի խոսքով` իրենք անզոր են զերծ պահել Պերիսին ինտերնետի եւ սոցցանցերի կործանարար հետեւանքներից: Կանանց կարծիքով` աղջկա հոգեկան աշխարհը կվերականգնվի միայն մասնագետների օգնությամբ:

Նշենք, որ Պերիսը կտրել էր երակները այն պատճառով, որ նրան թույլ չեն տվել Մերիլին Մենսոնի համերգին գնալ: Ընդ որում, նա հենց հիվանդանոցում հիստերիա էր բարձրացրել, եւ նրան ստիպված էին եղել Կալիֆորնիական համալսարանի բժշկական կենտրոն տեղափոխել: Աղջկա մայրը հայտնել է, որ Պերիսը ծայրահեղ դեպրեսիայի մեջ է հոր` Մայքլ Ջեքսոնի մահից հետո: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ