31 Հունվարի, Saturday, 2026
KFC

Հայտնի երաժշտին սպանել են համերգի ժամանակ` հենց բեմի վրա /վիդեո/

Բրազիլիայում տեղի հայտնի երաժիշտներից մեկին սպանել են համերգի ժամանակ: Ֆանք ժանրում հանդես եկող 20-ամյա Դենիել Պելեգրինիին, ով հայտնի է MC Daleste բեմական անունով, կրակել են Կամպինաս քաղաքում ելույթի ժամանակ:

Սպանության պահին լեփ-լեցուն դահլիճի հանդիսատեսներից շատերը նկարահանելիս են եղել համերգը: Ավելի ուշ նման տեսագրություններից մեկը հայտնվել է “Youtube”-ում` հավաքելով ավելի քան 300 հազար դիտում: 

Երիտասարդը`կրծքավանդակին հրազենային վնասվածք ստանալուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել: Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել սպանության գործով: Երաժշտի երկրպագուները պնդում են, որ նա անհանդուրժողականության զոհ է դարձել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ