03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօր համբույրի միջազգային օրն է /վիդեո/

Հուլիսի 6-ին նշվում է Համբույրի միջազգային օրը Տոնի հայրենքիը Մեծ Բրիտանիան է: Հենց մշուշապատ Ալբիոնի ափերին 19-րդ դարի վերջին որոշեցին, որ համբույրն արժանի է ունենալ իր առանձին տոնը, քանի որ այն սիրո գլխավոր դրսեւորումներից է:

Բացի հաճելի պահերից, համբույրը նաեւ այլ բազմաթիվ դրական կողմեր ունի: Համբուրվելիս մարդու դիմային եւ պարանոցի 29 մկաններ են աշխատում: Հաճախ համբուրվողները խնդիրներ չեն ունենում որովայնի եւ միզապարկի հետ: Համբույրը նաեւ հանգստացնում է ցավերը, քանի որ այն խթանում է էնդորֆին հորմոնի արտադրումը, նվազեցնում է սթրեսը: Հաճախ համբուրվող մարդիկ մյուսներից երկար են ապրում 5 տարով:

ԱՄՆ-ի Մինեսոթա նահանգի բնակիչներից մեկը անցյալ տարի համբույրի ռեկորդ է սահմանել` 8 ժամում համբուրվելով 8001 մարդու հետ: Առաջին համբույրը կինոյում նկարահանվել է 1886-ին: Թոմաս Էդիսոնի 30 վայրկյան տեւողությամբ ֆիլմը հենց այդպես էլ կոչվում էր` “Համբույր”: Անմեղ համբույրն այրում է 5 կալորիա, երկարատեւ, կրքոտ համբույրի ժամանակ կարելի է այրել 30 կալորիա: Համեմատության կարգով հարկ է նշել, որ արագ քայլելն այրում է 4-5 կալորիա: Համբույրի ժամանակ մի մարդուց մյուսին փոխանցվում է 278 տարբեր բակտերիաներ: Վախենալու կարիք չկա` դրանց 95 տոկոսն անվնաս է: Էսկիմոսները համբուրվում են քթերով: Ինչու՞: Որովհետեւ սառնամանիքին ողջ դեմքը ծածկված է, բացի քթից: Մարդը ողջ կյանքի ընթացքում միջինում 2 շաբաթ է ծախսում համուրվելու վրա: Կենդանիներից շուրթերով համբուրվում են շները, ձիերը, շիմպանզեները: Համբուրվողների 65 տոկոսը գլուխը թեքում է դեպի աջ:  

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ