03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հասմիկ Կարապետյանի 36-ամյակի անակնկալներից մեկն առանձնահատուկ է /ֆոտո/

հուլիսի 4-ին, Հասմիկ Կարապետյանը դարձել է 36 տարեկան: Ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորանքների պատճառով երգչուհին ողջ գիշեր չի կարողացել հանգիստ քնել.“Ժամը 12:00-ից մինչ լուսաբաց հեռախոսս անդադար զանգել է:)”: 

BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը քիչ առաջ հայտնել է, որ չնայած` այսօր իր տոնն է, առավոտյան աշխատանքի է եղել.“Միեւնույն է, օրս շատ պայծառ եւ ուրախ է սկսվել: “Առավոտը Շանթում”-ի անձնակազմի կողմից ստացել եմ շնորհավորանքներ, ծաղկեփնջեր եւ, իհարկե, այսօրվա առաջին տորթս”:

Ի դեպ, երեկ երգչուհուն եւս մեկ տորթ ու անակնկալ նվերներ է մատուցել Կարինա Դանելյանի հեղինակային “Love is…” հաղորդման անձնակազմը.“Ծննդյանս նվիրված թողարկումը “Lime TV”-ի եթերում ցուցադրվելու է հուլիսի 7-ին”: 

Հասմիկ Կարապետյանի փոխանցմամբ` գործնական հանդիպումների պատճառով այսօր չի կարողանա մեծ խնջույք կազմակերպել, բայց սպասում է շնորհավորանքների եւ մեկ առանձնահատուկ անակնկալի.“Սպասողական վիճակում եմ: Չեմ ուզում շատ բացել փակագծերը, քանի որ այդ մասին դեռ շուտ է խոսել:)”: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ