Ազատության արձանը կրկին բաց է զբոսաշրջիկների համար /վիդեո/
Նյու Յորքի բնակիչնրը եւ հյուրերը կրկին հերթ են կանգնել Ազատության արձանի մոտ: Քաղաքի գլխավոր խորհրդանիշը կրկին հասանելի է բոլոր զբոսաշրջիկների համար: Վերջին կես տարվա ընթացքում այն վերանորոգվում էր: Հուշարձանը փակել էին 2012-ին ԱՄՆ-ի ատլանտյան ափին վրա հասած “Սենդի” փոթորկից հետո: Ինքը` Լեդի Ազատությունը, դիմակայեց փոթորկին եւ կանգուն մնաց, սակայն վնասվել էր հարեւանությամբ գտնվող նավակայանը եւ արձանի շրջակայքում գտնվող զբոսայգին, հաղորդում է “НТВ.Ru”-ն:
Վերաբացման հանդիսավոր արարողությունը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայից ԱՄՆ-ի անկախանալու մասին հռչկագրի ընդունման օրը: Արձանով հմայվելու է ժամանել շուրջ 15 հազար մարդ, այդ թվում` քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:
Արձանը զարդարում էՆյու Յորքը 19-րդ դարի վերջից: Այն նվեր էր ֆրանսիացիներից ամերիկացիներին հեղափոխության 100-ամյակի առթիվ, որի արդյուքնում էլ ձեւավորվեց նոր պետություն` Միացյալ Նահանգները: