27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեկ-երկու հոգևորական կողմ էին Վալենտինի պիղծ տոնին

Երևի թե մեկ-երկու հոգևորական կողմ էին Վալենտինի պիղծ տոնին, եթե ոչ ավելի սակավ պիտի Հայաստանում հաջողեին այլադավանները: Խնդիրն այն է, որ Քրիստոնեական Սերը զուգահեռ ամենօրյա զղջում ու ապաշխարություն ունի, քանի որ ամենքս էլ մարդ ենք մեղավոր, իսկ ապաշխարությամբ ավելի ենք սրբանում և այդպես ավելի է մեծանում մեր արժանավոր Սերը Աստծո ու միմյանց հանդեպ: Սակայն Վալենտինի տոնը ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ սրբանալը չունի իր մեջ, այդ պատճառով էլ, ինչպես ՖԲ-ում կարդացի՝ այս տոնը ուղեկցվում է նաև սանձարձակների ԷՐՈՏԻԿ շոուներով ու խառն կենակցություններով:

Իսկ երբ Հիսուս ասում է. «Հանցանքին գայթակղվող աչքդ ավելի լավ է ինքդ հանես, քան երկու աչք ունենալով ընկնես գեհեն», նշանակում է թե անմաքուր հենարաններով խառնակ սերերը, որ կործանաբեր հանցանքներ, տկարամտություններ ու հիվանդություններ են ավելացնում՝ ամեևին էլ ՀԱՃՈ ՉԵՆ ՔՐԻՍՏՈՍԻՆ՝ Անմահության Սիրո ՀՈՎՎԻՆ և անպատժապարտ չեն մնալու, եթե ժամանակին ապաշխարությամբ չազատվենք նման անկումներից:

Սիրելինե’ր, պատահական բան մի’ դիտեք, որ Քրիստոս նախ առաքինացրեց իր աշակերտներին, ապա ամենից վերջում տվեց ՄԻՄՅԱՆՑ ՍԻՐԵԼՈՒ պատվիրանը. «Սիրեցեք միմյանց: Եթե սիրեք միմյանց՝ դրանով կիմանան, որ Իմ աշակերտներն եք»:

Սիրելինե’ր, տեղ մի’ տվեք Վալենտինանման որևէ որոգայթի, քանի որ երբ մի բանի մեջ նախ ապաշխարություն ու առաքինանալ չկա, ապա՝ անմաքուրները մոլորեցնում ու ապականում են միամիտ մաքուրներին ու, ցավոք, փչացնում, ովքեր իրենց մեջ դեռ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ չունեն, որպեսզի իրենք իրենց պատվիրանապահությամբ զորավիգ լինեն ու պահպանեն:

Տե’րը օգնական, որ Հայաստանը ազատվի Վալենտինյան կոչվող խառնակից ու արատասիրությունից, էգոասիրուց: Տերը զորավի’գ նրանց, որ Ուղիղ են իրենց սրտերով, ապաշխարել ու դարձ են գործադրում և չեն կեղծավորվում: Ամե’ն:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ