Խորապես հիասթափված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լապշինի արտահանձնումը

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Բաքու արտահանձնումը։
ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը հիասթափված Է Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից:
Հիշեցնենք, որ Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: