03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սկանդալ գեղեցկության մրցույթում. գեղեցկուհիների մեծ մասը ստրիպ պարուհիներ են /ֆոտո/

Բելառուսի բարոյականության հասարակական խորհուրդը կուսումնասիրի “Միսս Մինսկ-2013” գեղեցկության մրցույթի նյութերը: Մրցույթի հաղթողը մասնակցել է բաց ֆոտոշարքերի, իսկ մասնակիցներից շատերը պրոֆեսիոնալ մերկապարուհիներ են:  Այդ մասին հայտարարել է խորհրդի նախագահ Նիկոլայ Չերգինեցը, տեղեկացնում է “Интерфакс-Запад”-ը:

Նա ափսոնսանք է հայտնել` նշելով, որ գեղեցկության մրցույթը սադրանք է Մինսկի իշխանությունների դեմ: 

Նախորդ հանգստյան օրերին ԶԼՄ-ները հրապարակել են մրցույթի հաղթող Յանա Կոնցեւենկոյի բաց լուսանկարները, որոնք գտնվել են տեղի բարերից մեկի երեկույթների ֆոտոալբոմում: Ավելի ուշ համացանցում հայտնվեցին “Միսս բարեկամություն” Եկատերինա Վոյտուսի կիսամերկ լուսանկարները: Վերջինիս ընտրել էին հենց մրցույթի մասնակից աղջիկները` “շփվող եւ բաց լինելու համար”: Ինչպես գրում է “Солидарность”-ը, նա մի քանի տարի ստրիպտիզ է պարում, աշխատում է գիշերային ակումբներում եւ մասնավոր պատվերներով:

Թերթի տվյալներով` 2-րդ վիցե-միսսը` Նատալյա Բաշուրան, “go-go” պարուհի է աշխատում: Մրցույթի եզրափակչին մասնակցել են նրա մի քանի գործընկերուհիները` Քրիստինա Իլյուկը, Օլգա Կիսելյովան, Անժելիկա Տիխոնովիչը: 

Գեղեցկության մրցույթը քաղաքում անց է կացվել 5-րդ անգամ: Մրցույթի հաջորդ օրը եզրափակիչ դուրս եկած մասնակիցների հետ հանդիպել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ նրա կրտսեր որդին` Կոլյան:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ