03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ջենիֆեր Լոպեսը ներողություն է խնդրել Թուրքմենստանում իր համերգի համար /վիդեո/

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ներողություն է հայցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլա Բերդիմուհամեդովին նվիրված համերգին երգելու համար, տեղեկացնում է “Mail online”-ը:

Լոպեսի խոսքով` ինքը երբեք չէր համաձայնվի մասնակցել համերգին, եթե “տեղյակ լիներ այդ երկրում մարդու իրավունքների վիճակի մասին”: Բացի այդ, նա ընդգծել է, որ բանակցությունները վարել են իր ներկայացուցիչները:

Հունիսի 29-ին “Ավազա” հանգստյան գոտում Թուրքմենստանի նախագահի 56-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ավարտին հնչել է “ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ” երգը` Լոպեսի կատարմամբ:

Սակայն երգչուհու ելույթը քննադատությունների է արժանացել մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի կողմից: Նշվել է, որ երգչուհին կարող է որոշել` որ “բռնապետների” առջեւ ելույթ ունենալ, սակայն իրավապաշտպաններն ընդգծել են նաեւ, որ նման ելույթները վնասում են Լոպեսի վարկանիշին: Նշենք, որ վերջինս “Amnesty International” ծրագրի մասնակից է: Այս շարժման գործունեությունն ի շահ լատինոամերիկյան կանանց ազատության պաշտպանության է: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ