Աշխարհի ամենավտանգավոր քաղաքները /ֆոտո/
Հոնդուրսի Սան-Պեդրո-Սուլու քաղաքը “ծաղկում է” անօրինության եւ աղքատության մեջ: Ամեն տարի այստեղ 100 հազար մարդուն 169 բռնի սպանություն է բաժին ընկնում: 712 հազար բնակչությամբ քաղաքում առնվազն 3 սպանություն է տեղի ունենում:
Այն տարածված կարծիքը, ըստ որի Մեքսիկա պետք է այցելեն միայն այն զբոսաշրջիկները, որոնք զենք կրելու իրավունք ունեն եւ տիրապետում են կրակելու ունակություններին, բոլորովին էլ հոլիվուդյան միֆ չէ: Ոչ մի հարուստ պատմություն եւ մշակութային արժեքներ չեն կարող համեմատվել այն հանցավորության հետ, որ կատարվում է Մեքսիկայում: Մեքսիկական Սիուդադ-Խուարեսը մշտապես հայտնվում է ամենավտանգավոր քաղաքների ցանկում, քանի որ թմրավաճառությունը եւ պատերազմները նարկոդիլերների միջեւ նորությունների առաջին տողերից չեն բացակայում:
Երկար տարիներ Ռիո-դե-Ժանեյրոն կրում էր Բրազիլիայի ամենավտանգավոր քաղաքի տիտղոսը, այժմ էստաֆետան ընդունել է Մասեյոն, որը 2009-ին ճանաչվել է մոլորակի ամենավտանգավոր կետը:
Մեքսիկական Ակապուլկո քաղաքի լողափերը ամենագեղեցիկներից եւ հայտնիներից են աշխարհում: Սակայն բացի տուրիստական դրախտ լինելը, այս վայրերը հայտնի են նաեւ իրենց վտանգավորությամբ: Ըստ վիճակագրության` Ակապուլկոյում 100 հազար մարդուն տարեկան բաժին է ընկնում 28 բռնի մահ:
Եգիպտական Շարմ էլ-Շեյխում կարելի է ոչ միայն հեքիաթային բնապատկերներ տեսնել, որոնք գրավում են միլիոնավոր զբոսաշրջիկների, այլ նաեւ բախվել զինված հարձակումների, գողությունների եւ բռնաբարությունների դեպքերի հետ:
Կուալա-Լումպուրը Մալազիայում եւս կարող է պարծենալ հիասքանչ բնապատկերներով,, մշակույթով եւ…հանցագործ պատմություններով: Զարմանալի է, բայց վերջին 3 տարում հանցավորության մակարդակն այնտեղ աճել է 70 տոկոսով:
ՀԱՀ-ի Յոհաննեսբուրգ քաղաքն ամեն ինչում մրցակցում է Նյու-Յորքի հետ` կենսակերպով, տուրիստական ծառայություններով եւ այլն: Սակայն տուրիստական գործակալությունները այն մշտապես ամենավտանգավոր քաղաքների ցանկում են ներառում: Օրը ցերեկով փողոցներում կրակոցները սովորական են այստեղ:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը հաճախ դառնում է նարկոդիլերների եւ ավազակախմբերի բախման վայրը` փողոցային պատերազմներով եւ խաղաղ մարդկանց վրա հարձակումներով: Որոշ թաղամասերում չափազանց վտանգավոր է, եւ իշխանությունները բացահայտորեն զգուշացնում են մարդկանց այդ մասին:
Մարոկկոն հիանալի երկիր է` հրաշալի ավանդույթներով: Շատերն այստեղ են գալիս անապատը տեսնելու համար, սակայն Մարակեշը շատ վտանգավոր քաղաք է, եւ նույնիսկ պետական կառավարական կայքէջում իշխանություններն զգուշացնում են զբոսաշրջիկներին` լավ մտածել, նախքան այդ քաղաքն այցելելը:
ԱՄՆ-ի Նոր Օռլեանի քաղաքի որոշ թաղամասեր, որտեղ բնակվում են ցածր եկամուտներով մարդիկ, հայտնի են իրենց հանցավորությամբ: Դա բացատրվում է “Կատրինա” փոթորկի հետեւանքներով, որը դատարկեց քաղաքը 8 տարի առաջ` վիթխարի վնաս հասցնելով հատկապես տնտեսությանը: