28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղոթեք ձեր ծնողների համար

Ծնողները գին չունեն

Աստված երկնքում գերագույն ծնողն է, իսկ երկրի վրա նշանակեց իր ներկայացուցիչներին՝ հանձինս մեր ծնողների, հիշեք տասնաբանյա պատվիրանի 5-րդ պատվիրանը  (Ելք 20։12)։

ԱՂՈԹԵՔ ԱՍՏԾՈՒՆ. «ԵՍ ԿՀԵՏԵՎԵՄ ԻՄ ԾԵՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ՝ ՀԱՎԱՏՈՎ ԵՎ ՍԻՐՈՎ։ ԵՍ ՆՐԱՆՑ ՄԻԱՅՆ ԲԱՐԻ ԵՎ ԼԱՎ ԽՈՍՔԵՐ ԿԱՍԵՄ, ԻՆՉՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՆՐԱՆՔ ԵՆ ԻՆՁ ԱՍԵԼ»:

Այս պատմությունը ծնողների համբերությունից մի օրինակ է։

80-ամյա ծերունին նստած էր բազմոցին՝ բարձրագույն կրթություն ստացած իր 45-ամյա որդու հետ: Հանկարծ պատուհանագոգին մի ագռավ է նստում:
Հայրը հարցնում է որդուն.
– Ի՞նչ է սա:
– Ագռավ է, – պատասխանում է որդին:

Մի քանի րոպե անց հայրը նորից է հարցնում.
– Ի՞նչ է սա:
– Հայրիկ, ես հենց նոր քեզ ասացի: Սա ագռավ է, – պատասխանում է որդին:

Որոշ ժամանակ անց հայրը երրորդ անգամ է հարցնում.
– Ի՞նչ է սա:
Այս անգամ որդին պատասխանում է մի փոքր բարձր տոնով, արդեն նյարդայնացած:
– Սա ագռավ է, ագռա՛վ:

Հայրը չորրորդ անգամ է հարցնում որդուն:
– Ի՞նչ է սա:
Այս անգամ որդին գոռում է հոր վրա:
– Ինչու՞ ես ինձ անընդհատ նույն բանը հարցնում, այն դեպքում, երբ քեզ հազար անգամ ասացի արդեն՝ ՍԱ ԱԳՌԱՎ Է: Ի՞նչ է, անհասկանալի՞ է քեզ:

Հայրը նստած տեղի վեր է կենում և գնում իր սենյակը: Այնուհետև ետ վերադառնում է՝ հին, փոշոտ օրագրով, որը նա պահում էր որդու ծննդյան իսկ օրվանից: Նա բացում է օրագիրը և խնդրում որդուն կարդալ, թե ի՞նչ է այնտեղ գրված:

Երբ որդին նայում է առաջին էջին, տեսնում է հետևյալ գրառումը. «Այսօր իմ 3-ամյա որդին նստած էր ինձ հետ բազմոցին, երբ հանկարծ պատուհանին ագռավ նստեց: Որդիս 23 անգամ հարցրեց, թե ի՞նչ է դա և ես 23 անգամ պատասխանեցի, որ դա ագռավ է: Ամեն անգամ, երբ նա տալիս էր նույն հարցը, ես քնքշորեն գրկում էի նրան և ընդհանրապես չէի բարկանում, միմիայն քնքշանք էի ցույց տալիս անմեղ երեխայիս հանդեպ»:
Երբ երեխան 23 անգամ հարցրել է. «Ի՞նչ է սա», հայրն ամենայն նրբությամբ պատասխանել է նրան 23 անգամ, իսկ երբ հայրը որդուն տվեց նույն հարցը՝ ընդամենը 4 անգամ՝ որդին զայրույթ և վրդովմունք ցուցաբերեց:

Այսպիսով…

Եթե Ձեր ծնողները հասել են ծերության տարիքի, ապա մի արհամարհեք նրանց և մի վերաբերվեք որպես բեռի: Հարգանքով խոսեք նրանց հետ, հանգստություն պահպանեք, լսեք նրանց, բարի եղեք: Հոգ տարեք Ձեր ծնողների մասին:

Այսօրվանից հաճախ ինքներդ ձեզ բարձրաձայն ասեք. «Ես ցանկանում եմ ծնողներիս միշտ երջանիկ տեսնել: Նրանք հոգ են տարել իմ մասին ծնվածս օրվանից: Նրանք միշտ անխնա կերպով իրենց սերն են ինձ տվել: Նրանք սարեր ու ձորեր են անցել, հաշվի չեն առել բուքն ու շոգը և ոչինչ չեն խնայել՝ ինձ՝ հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար»:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

Վերցված է newsfull.ru կայքից։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ