26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջին տիկինը պետք է զուսպ լինի /ֆոտո/

Հանրային մարդ լինելը բավական բարդ է, հատկապես եթե ստիպված ես միշտ էլեգանտ, համեստ ու նրբաճաշակ լինել։ Նման «ճակատագրի» սովորաբար արժանանում են նախագահների տիկնայք։ Նրանք միշտ պարտավոր են իդեալական լինել, որպեսզի հանկարծ որեւէ ստվեր չգցեն իրենց ամուսինների վրա։ Առաջին տիկին լինելը չափազանց բարդ ու պատասխանատու գործ է, ոչ բոլոր նախագահների տիկնանց է հաջողվում մշտապես մնալ իդեալական կնոջ այս կերպարում։

Առաջին տիկնանց հագուստը, ոճը մշտապես քննարկող թեմաներից է, նրանք պարտավոր են լինել ոճային, բացառիկ, էլեգանտ, բարեկիրթ։

Գլխավոր կանոնները, որոնց պետք է հետեւեն առաջին տիկնայք՝

1, Առաջին տիկինը միշտ պետք է հիշի, որ չի կարելի չափազանց թանկարժեք հագուստ կրել՝ ցուցադրելով, թե ինչպիսի հնարավորությունների տեր է։

2, Առաջին տիկինը, միջոցառման այցելելիս, միշտ պետք է իրավիճակին համապատասխան հագնվի, հրաշալի իմանա, թե որ դեպքում ինչ են հագնում։

3, Առաջին տիկինը պետք է էլեգանտ լինի եւ դիմահարդարում ընտրելիս էլ զուսպ լինի, ոչ մի ավելորդություն թույլ տալ չի կարելի։

Ահա մի քանի նախագահների տիկնայք, որոնք մշտապես աչքի են ընկել իրենց ոճով, էլեգանտությամբ ու նրբաճաշակությամբ։

Ժակլին Քենեդի

Զարմանալիորեն Ժակլին Քենեդին երբեք չի հետեւել հատուկ կանոնների, սակայն միշտ աչքի է ընկել իր կերպարով։ Հենց նա է մտցրել առաջին տիկնոջ նորաձեւ լինելու գաղափարը՝ մշտապես հետաքրքիր ու յուրօրինակ հանդերձներ ընտրելով։ Օժտված լինելով յուրահատուկ ճաշակով՝ նա միշտ կարողացել է անթերի տեսք ունենալ։

Ասմա Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը 2008-ին ճանաչվել է աշխարհի ամենաոճային ու գեղեցիկ առաջին տիկինը։ Նրա վարվելակերը, էսթետիկան, նրբաճաշակ լինելը մշտապես աչքի են ընկնում։ Ասմա Ասադը միշտ գեղեցիկ է, էլեգանտ ու շքեղ։

Միշել Օբամա

ԱՄՆ-ի արդեն նախկին առաջին տիկին Միշել Օբաման սիրվեց ամերիկացիների կողմից իր յուրահատուկ կոլորիտի շնորհիվ։ Նա մշտապես ընտրում է վառ գույներ, սակայն երբեք ոչ ճչացող, կարողանում է լինել գրավիչ ու էլեգանտ։

Мишель Обама

Կարլա Բրունի

Նախկին մոդել Կարլա Բրունին բոլորից լավ կարող է հասկանալ նորաձեւությունից։ Թերեւս հենց այս հանգամանքն էր օգնում Ֆրանսիայի նախկին առաջին տիկնոջը միշտ շքեղ տեսք ունենալ։
Карла Бруни

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ