11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Փոխհատուցում է ստացել ընդհատված սեքսի դիմաց

Տալլինի շրջանային դատարանի որոշման համաձայն` էստոնուհուն 200 եվրո փոխհատուցում կվճարվի` բանտում ընդհատված սեքսի համար: Կինն ազատազրկման մեջ է խանութ կողոպտելու համար:

Միջադեպը տեղի է ունեցել 2010-ի օգոստոսին, երբ ամուսնու հետ նրա բանտային ինտիմ հանդիպման ժամանակ ներխուժել են բանտապանները` շների հետ: Նրանք հայտարարել են, որ ստուգում են անցկացնում` թմրանյութեր գտնելու կասկածանքով, խառնաշփոթ սարքելով եւ ոչինչ չգտնելով` նրանք հեռացել են: Տուժած բանտարկյալ կնոջ խոսքով` մյուս բանտարկյալ կանայք եւս հայտնվել են նման իրավիճակներում:

Նշենք, որ ըստ օրենքի` բանտի աշխատակիցները իրավունք ունեն ստուգում անցկացնել հանդիպումից առաջ կամ հետո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ